«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է նոր շարք հայկական շոու-բիզնեսի այն աստղերի մասին, որոնք ինչ-ինչ հարցերում անգերազանցելի են: Առաջինն անդրադառնում ենք իրենց համարձակությամբ անգերազանցելի աստղերին: Ներկայացնում ենք այն հայտնիներին, որոնք չեն վախենում լինել այնպիսին, ինչպիսին կան, բեմում անկաշկանդ են եւ երբեք չեն փախչում քննադատություններից:
Ջուս
Սկանդալային երգչուհի Ջուսը երբեք չի խուսափում լինել բաց եւ ազատ: Նրա բեմական կերպարները լի են էներգիայով, երգչուհու շարժումներն ու միմիկան համարձակ են, հագուստը՝ հաճախ բաց եւ սեքսուալ: Տարիներ առաջ Ջուսին «Ռեինկարնացիայի» հոլովակում տեսանք անգամ տղայի դերում պատին միզելիս: Ջուսը չի բարդույթավորվում եւ խոսում է իր անձնականից, սեքսից, տղամարդկանց հետ հարաբերություններից: Շոկային էր, երբ հացազրույցներից մեկում նա խոստովանեց, որ տարիներ շարունակ սեռական կյանք չի ունեցել, քանի որ կողքին տղամարդ չի եղել, իսկ պատահական կապերն իր համար չեն: Համաձայնեք, հայ իրականության մեջ քչերն են այդքան բաց հանրության առաջ:
Շպռոտ
Շպռոտը միշտ է տարբերվել իր վառ կերպարով եւ անհատականությամբ: Նրա «Եղի՛ր ազատ» երգը, որով հանդես էր գալիս տարիներ առաջ, կարծես հենց իր մասին է: Երգչուհին կոչ էր անում ազատվել կապանքներից: Նա առաջին հայաստանցի երգչուհին էր, որը գրեթե մերկ հայտնվեց ամսագրի շապիկին: Երբ Շպռոտը մեկնեց Միացյալ Նահանգներ, նրա արտաքինը փոխվեց, դարձավ ավելի սեքսուալ: Հիմա արդեն Շպռոտը բավական բաց է հագնվում իր տեսահոլովակներում, չի վախենում իրեն ուղղված քննադատությունների տարափից: Երգչուհին հանգիստ խոսում է իր պլաստիկ վիրահատությունների մասին. «Կարեւորը՝ ես ինձ դուր եմ գալիս»,-ասում է երգչուհին եւ հորդորում չներխուժել իր կյանք:
Գայա Արզումանյան
«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի այս երգչուհին աչքի է ընկնում էքսցենտրիկ կերպարներով, տեսահոլովակներով, արտաքինի կտրուկ փոփոխությամբ ու սկանդալային հայտարարություններով: Եվ չնայած իր բավական բաց կերպարներին՝ Գայան բազմիցս խոստովանել է, որ ծնվել է ավանդապաշտ ընտանիքում եւ ադաթները պահող, ծնողներին հարգող աղջիկ է: Իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ էլ Գայան արեց մի խոստովանություն, որը բավական շոկային էր. «Ես 33 տարեկան կույս եմ ու չեմ վախենում դա ասել»,-հայտարարեց նա: Ինչ վերաբերում է իր արտաքինին, Գայան մեկնաբանում է. «Այն, ինչ տեսնում եք, բեմական կերպար է: Ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ»:
Իվետա Մուկուչյան
Գերմանիայում երկար տարիներ բնակվելու հանգամանքն անմիջականորեն անդրադարձել է Իվետա Մուկուչյանի կերպարի վրա: Երգչուհին զերծ է բարդույթներից, ավելորդ համեստությունից, որը հաճախ խանգարում է բեմի մարդկանց: Եվրատեսիլյան նրա կերպարն, օրինակ, մինչեւ հիմա հիշում են բոլորը՝ սլացիկ եւ բաց ոտքերի շնորհիվ. դրանք տպավորեցին անգամ եվրոպացի հանդիսատեսին, որին զարմացնելը բավական բարդ է: Իվետան չի վախենում խոսել նաեւ անձնական կյանքի մասին: «Երբ աղջիկը զգում է, որ տղան իրեն խաբում է, լուրջ չի վերաբերվում հարաբերություններին, նա հույս է ունենում, որ սիրելի մարդը դեպի լավը կփոխվի. նրանից հեռանալը շատ դժվար քայլ է: Իմ կյանքում այսպիսի բան զգացել եմ»,-մի առիթով ասել է նա:
Եվա Ռիվաս
Այս երգչուհու լուսանկարները նայելիս կարող ենք հանդիպել բավական բաց, կիսամերկ կերպարների: Նրա անկեղծությունը եւս շատ է թիրախավորվել հայ հանրության կողմից: Երբ Եվան «Հայաստանի ձայնը» նախագծի ժամանակ ոտքով խփեց մրցավարական կոճակին, ամբողջ Հայաստանը մի քանի օր հանգիստ չթողեց նրան, քննադատություններին վերջ չկար…Ինչ-որ շրջան երգչուհին հաճախ էր խոսում իր անձնական կյանքի, հիասթափությունների, չստացված հարաբերությունների մասին: Նրա գրառումներից անգամ դժվար չէր գուշակել, որ երգչուհին խորը դեպրեսիայի մեջ է: Առհասարակ, Եվան իր հույզերն արտահայտում է ազատ: Վերջին շրջանում, սակայն, հայկական շոու-բիզնեսի երկնակամարում նա չի երեւում:
Աննա Բաբաջանյան