ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ։
-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ վարկածներ կարող եք առաջ քաշել ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի հետ կապված:
-Կարծիքս համընկնում է բոլոր ողջամիտ մարդկանց կարծիքին. անձնական և ընտանեկան մեծ ողբերգություն է:
-Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ էր ինքնավնասում անել:
-Ես ինձ և մասնագիտությունս բավարար հարգում եմ, որպեսզի դեպքի հանգամանքներին չտիրապետելով թեթևամիտ ենթադրություններ անեմ: Ավելին, հորդորում եմ անձնական այս ողբերգությունից քաղաքական դիվիդենտներ ստանալ փորձող մոլորյալներին բարոյականության վերջին փշուրները չկորցնել. վաղը չեք կարողանալու ձեր երեխաների աչքերին նայել:
-Պարո’ն Մանուկյան, շատերն այս դեպքը կապում են Հայկ Հարությունյանի, Աշոտ Կարապետյանի մահվան դեպքերի հետ։Դուք ի՞նչ կապ եք տեսնում այստեղ։
-Չեմ տեսնում որևէ կապ: Սակայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մահերի այս շղթան իրապես մտահոգիչ է: Եվ առաջին հերթին սա պետք է անհանգստացնի երկրի քաղաքական իշխանությանը:
Լիդա Եղիազարյան