Թուրքիայում հունվարի 24–ի երեկոյան տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժից տեսանյութեր են հայտնվել համացանցում: Թուրքիայի արևելյան Էլազըգ և Մալաթիա նահանգներում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 1015 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց:
Բջջային օպերատորները հայտարարել են Էլազըգում և Մալաթիայում անվճար կապի ծառայությունների մասին: