Հայտնի ընկերությունները կպատժվեն. ինչ խախտումներ են եղել շաքարավազի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2020 թվականի հունվարի 31-ի դռնբաց նիստում քննարկեց մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) հնարավոր խախտումների վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին հարցը:

Քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրեց հետևյալը:

Հանձնաժողովը, 2019 թվականի մայիսի 31-ի ««Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 64-Ա որոշման հիման վրա, իրականացրել է ուսումնասիրություն «Շաքարավազ» ապրանքային շուկայում: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա 2019 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ««Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքների մասին» թիվ 225-Ա որոշումը:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը)
արգելվում է: Oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արգելվում է տնտեսվարող սուբյեկտների
կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը:

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել Օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և կամ) հակամրցակցային համաձայնության
չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:

Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը՝ Հանձնաժողովը որոշում է՝
1. «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ» «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ», Սաս Գրուպ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել վարչական վարույթ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ՆԱԽԱԳԱՀ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ




Լրահոս