Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ:
Երեկ, ի վերջո, հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին: Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանն, ի վերջո, հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:
«Ես չեմ համարում, որ Արթուր Վանեցյանն ունի հնարավորություններ քաղաքականությամբ զվաղվելու, քանի որ Արթուր Վանեցյանիn ստեղծել է «Իմ քայլի» իշխանությունը, ստեղծել է Նիկոլ Փաշինյանը և այն ժամանակ Արթուր Վանեցյանը ժողովուրդի սրտի ԱԱԾ ղեկավարն էր: Արթուր Վանեցյանն ինքնուրույն վարկանիշ չունի, որպեսզի քաղաքական գործունեությամբ զբաղվի»,-ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հարցին՝ Արթուր Վանեցյանը երեկ հայտարարել է, թե այս շրջանում շատերի հետ է բանակցել: Արդյոք «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը համագործակցության համար դիմել է, թե ոչ:
Անի Սամսոնյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ որևէ հանդիպման առաջարկ «Լուսավոր Հայաստան» խմաբակցությունը չի ստացել:
Լիդա Եղիազարյան