Օրենսդիրներն իրենց բերած օրինագծերի ձեռքը «կրակն են ընկել». ինչ իրավիճակ է ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ-ում իրավիճակը թեժանում է, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստը դեռեւս չսկսած հայտարարեց, որ նիստը հետաձգվում է, քանի որ առաջիկա մեկ ժամվա մեջ կրկին արտահերթ խորհրդի նիստ են հրավիրելու, որից հետո կրկին Աժ արտահերթ նիստ կհրավիրվի:

Աժ «Իմ քայլը» խմբակցության համար որոշումը կարծես թե անակնկալ էր, քանի որ նիստերի դահլիճում բոլորը խուճապի մատնվեցին` չհասկանալով պետք է դուրս գան, թե մնան խորհրդարանում: Միրզոյանը հորդորեց պատգամավորներին չլքել Աժ շենքը: Բանն այն է, որ նախաձեռնության հեղինակը հետ է կանչել նախագծերը, ուստի արտահերթ նիստը չկայացավ։

Քանի որ երկրորդ նախագիծն էլ է դրվել շրջանառության մեջ, նկատի ունենալով 37 պատգամավորի նախաձեռնած սահմանադրության փոփոխությունը: Այնուհետեւ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իշխող խմբակցության նպատակն է տապալել օրինագիծը ու Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների «հեռացումը» դնել հանրաքվեի:

Մարուքյանն ասաց, որ իրենք հանրաքվեի հարցը սխալ են համարում: ԱԺ պետական-իրավական հարցերի նախագահ Վլադիմիր Վարդայանն էլ հայտարարեց թե խնդիրը տեխնիկական է, ու ընդամենը պետք է սպասել ԱԺ խորհրդի նիստին, որից հետո կրկին արտահերթ նիստ է հրավիրվելու:

Ակնհայտ է, որ հայրենի օրենսդիրները որեւէ բանից տեղյակ չեն ու կարելի է ասել իրենք իրենց բերած օրինագծերի ձեռքը կրակն են ընկել:

Հավելենք, որ այսօր ժամը 12-ին տեղի կունենա Ազգային ժողովի խորհրդի նիստը, որի ժամանակ հավանություն կտրվի, որպեսզի 13:00 անցկացվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Դեռևս, սակայն, հայտնի չէ, թե որ նախագծերն են քննարկելու:




Լրահոս