Ինչպես է «Նուբարաշենի» բանտապանը թմրանյութ մատակարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հրաչ Կարապետյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Ըստ մեղադրանքի՝ Հ. Կարապետյանը, այդ պաշտոնը զբաղեցնելով, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը:

Մասնավորապես, նա «Նուբարաշենի» բանտում պահվող մի անձի թմրամիջոց է մատակարարել: Ի դեպ, դեռևս հայտնի չէ, թե ով է նրան փոխանցել թմրամիջոցը:

Բանտապանի այս գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել նաև պետության՝ վստահելի գործադիր իշխանություն ունենալու օրինական շահերին:




Լրահոս