Հարց քաղաքացիներից՝ ե՞րբ է վերահաշվարկվում մասնակի կենսաթոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ե՞րբ է վերահաշվարկվում մասնակի կենսաթոշակը: Ի՞նչ է անհրաժեշտ վերահաշվարկ կատարելու համար:

Սուսաննա Հայթայան (62 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հայթայանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ մասնակի կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվելէ հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվելէ հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս