Զիդանը վթարի է ենթարկվել, իսկ հետո սելֆի արել մյուս մեքենայի վարորդի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» մարզաբազայում՝ Վալդեբեբասում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ավտովթարի է ենթարկվել:

Զիդանը պատահաբար հարվածել է ակումբի աշխատակիցներից մեկի մեքենային: Մարդկանց բազմությունից խուսափելու համար Զիդանն ու մյուս մեքենայի վարորդը որոշել են թղթաբանական հարցերը լուծել հեռախոսազանգերի միջոցով, բայց հասցրել են սելֆի անել ու հետո արդեն հրաժեշտ տալ միմյանց:

«Ես միանգամից ճանաչեցի Զիդանին ու ասացի նրան, որ կցանկանայի այլ առիթով ծանոթանալ իր հետ, բայց այսպես էլ վատ չէ: Նրանից խնդրեցի սելֆի անել, քանի որ հետո ոչ ոք չէր հավատա, որ հարվածել եմ Զիդանի մեքենային», – ասել է վարորդը:




Լրահոս