ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Նազարյանը պետական պարգեւ է ստացել:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Լյուդվիգի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: