«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 25-ին Արսեն Գրիգորյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ հայց ներկայացնելով ՀՀ քննչական կոմիտեի դեմ:
Մասնավորապես, վերջինս դատարանից պահանջում է, որ կոմիտեին ստիպի իր կողմից գրավոր քննությունը չհաղթահարելու մասով որոշումը անվավեր ճանաչի եւ, որպես հետեւանք, ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովին հայցվորի թեկնածության վերաբերյալ դրական եզրակացություն տա, իր թեկնածությունը ցուցակում ընդգրելուն պարտավորեցնի:
Ըստ էության, Գրիգորյանը ցանկանում է քննիչ դառնալ, սակայն հանձնաժողովը մերժել է, եւ հիմա նա դատարանի միջոցով է ցանկանում կոմիտեի որոշումը անվավեր ճանաչել: