ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գևորգ Պետրոսյանի ուշագրավ նախագիծը. ինչ է սպասվում սահմանադրական կարգը տապալողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մի հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ մի քանի դրույթների պարագայում հանել գործող եւ սահմանված վաղեմության ժամկետի դրույթը:

Ինչպես հայտնի է, կան դեպքեր, երբ կիրառվում է վաղեմության ժամկետի դրույթը, եւ այդ հիմքով մարդիկ ազատվում են քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Եվ, ահա, պատգամավորն առաջարկում է քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Ներկայացված առաջարկը վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով թե՛ քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե՛ պատժից ազատելուն: Այժմ օրենսգրքի 81-րդ հոդվածը համանման մոտեցում է ցուցաբերում մեղադրական դատավճռի ի կատար ածման վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատժից ազատման հարցում՝ նշելով նաեւ այն հանցագործությունները, որոնք համար նշված հոդվածը կիրառելի չէ.դրանք մարդկության անվտանգության եւ խաղաղության դեմ ուղղված, ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններն են, որոնքիրենցից ներկայացնում են համամարդկային սպառնալիք:

Եվ, ահա, նախագծի հիմնավորման մեջ պատգամավորը նշում է, որ ցանկացած երկրիներքին եւ արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարեւորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը: Եվ նա առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ եւ 81-րդ հոդվածները լրացնել անձին քրեական պատասխանատվության եւ մեղադրական դատավճռի վաղեմությունից անկախ պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ընձեռող իրավադրույթով այնպիսի արարքի համար, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է:

Այս փոփոխության առաջարկությունն ուշագրավ է նաեւ այն հանգամանքով, որ այժմ 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրյալի աթոռին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդյոք ԲՀԿ-ական պատգամավորն այս առաջակությունն արել է՝ ելնելով այդ հանգամանքից, թե հիմքում այլ շարժառիթներ կան: Այս հարցերի հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ հենց Գեւորգ Պետրոսյանից,սակայն նա ընդգծեց, թե իր առաջարկած փոփոխությունըորեւէ անձի դեմ ուղղված չէ:

«Ինչ տարբերություն՝ հիմա ներկայացնեի, թե հինգ տարի հետո: Այստեղ գաղափարի խնդիրն է, որն արդեն հասունացել է: Սա այն հանցատեսակն է, որն իսկապես լուրջ սպառնալիք է տարբեր առումներով: Սա միտված է ապագային, որպեսզի, առհասարակ,մեր երկրում նման երեւույթներչլինեն: Սա բացարձակ պետք չէ անձնավորել, եւ այստեղ որեւէ մեկն ընդհանրապես թիրախավորված չէ: Այն անձը, որը հետագայում կարող է թույլ նման արարք, թող դատապարտվի: Սա հետադարձ ուժչի կարող ունենալ, Սահմանադրության պահանջ է, եւ միայն օրենքի ընդունումից հետոով կհանդգնի սահմանադրական կարգ տապալել, թող ենթարկվի պատասխանատվության՝ անկախ պաշտոնից եւ ովլինելուց: Սա զսպաշապիկ է ցանկացած իշխանության համար, որպեսզի ինքը իմանա, որիր իշխանությունից հետոցանկացած ժամանակ, եթե հանկարծ կմեղադրվի այդ արարքի մեջ, ապա, անկախ վաղեմությունից, ինքըկրելու է պատասխանատվություն», – նշեց պատգամավորը:

Սակայն հետաքրքիր է, որ ԲՀԿ-ական պատգամավորն իր նախագիծը ներկայացնելուց առաջ չի խորհրդակցել խմբակցության հետ, այլ միայն մեկ-երկուսի: Այսինքն՝ սա անձնապես հենց Գեւորգ Պետրոսյանի առաջարկությունն է: «Մենակ ես եմ ստորագրել, մեկ-երկուընկերներիհետ զրուցել եմ: Ես խմբակցությունում չեմ քննարկել: Բոլոր նախագծերը չէ, որպետք է անպայման քննարկվեն, նոր ներկայացվեն», – նկատեց նա:

Իսկ դիտարկմանը՝ ինչ արձագանքներ եք սպասում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից, Պետրոսյանը նշեց. «Չեմ կարող գուշակությամբ զբաղվել, բայց ես այնպիսի բան չեմ առաջարկել, որ, ասենք,մեր երկրի կամ պետականությանը վնաս են: Ընդհակառակը, եկեք վերանանք անձերից. կապ չունի՝ով է իշխանության ղեկավարը: Եվ, առհասարակ, շատ հոդվածներ կան, որոնցով անմեղություն չի նախատեսված: Եվ ես էլ պարզապես կարծում եմ, որ սահմանադրական կարգի տապալումն այն արարքն է, որ ճիշտ կլինի նույնպես դասել այն արարքների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության վաղեմություն չի կիրառվում»:

Հավելենք, որ այժմ սահմանադրական կարգի տապալման հոդվածի պարագայում վաղեմության ժամկետը 20 տարին է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս