Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից մեկի՝ հացի արտադրության ծավալները շարունակում են աճել. անցյալ տարվա ընթացքում աճը կազմել է 2.5 տոկոս:
Սա, ըստ մասնագետների, վերջին տարիների համար աննախադեպ է, քանի որ հացի արտադրության ծավալները վերջին տարիներին նվազում էին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականին արտադրվել է 271 հազար 471 տոննա հաց, իսկ 2018 թվականին՝ 264 հազար 757 տոննա: Նախորդ տարիներին, երբ հացի արտադրության ծավալները պակասում էին, մասնագետները այն պայմանավորում էին մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետեւանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները:
Իսկ հիմա, ընդհակառակը, առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն ավելացել է: Կա նաեւ այն տեսակետը, որ այդ ցուցանիշների ավելացումը կապված է տնտեսվարողների՝ստվերից դուրս գալու հետ:
Մանրամասները՝ տեսանյութում