Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը սխալ է համարում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը, սակայն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սխալ համարեց նման որոշումը: «Ես, բնականաբար, դա ճիշտ համարել չեմ կարող, որովհետեւ մենք ունեցանք մեր զարգացումը, մենք ունեցանք դատաիրավական բարեփոխումներ՝ 3 փուլ անցած, եւ հիմա գտնվում ենք 4-րդ փուլում: Ես չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որ մեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան»,- նկատեց նա:

Խունդկարյանից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվեց՝ ինչու նա չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն: «Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին: Ընդհանուր Ժողովը բաղկացած է բոլոր դատավորներից եւ ճկուն մարմին չէ, որ անընդհատ 230-ին հավաքես, որեւէ հարց քննարկես: Դրա համար գոնե պետք է օրակարգ ձեւավորես: Դուք պատկերացրեք այս ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին անընդհատ աշխատանքից կտրել բերել որեւէ հարցի քննարկման ժամանակ ու դա անընդհատ անել. դա շատ խնդրահարույց է : Մենք հիմա ունենք հավաքված օրակարգ»,- հավելեց նա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս