Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում:
ՀՀ վարչապետի հետ քննարկվել է առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես կգործադրվեն առավելագույն միջոցները։
Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է ամենակարևորը խուճապի չմատնվել, հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կախարգելման կանոններին: