ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազի մեքենայի դիմապակին պայթեցնելու գործով մեկ անձ կալանավորվել է .ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 27-ին Երեւանում. ժամը 12։00-ին պայթեցրել էին Մալաթիայի բաժնի դատախազի մեքենայի դիմապակին: Պայթեցնելու փաստի առթիվ հարուցված քրեկան գործով մեկ անձ կալանովերվել եւ նրան մեղադրանք է առաջադրվել :

Ինչպես հայտնի Վիգեն Պետրոսյանը դիմել էր ոստիկանություն եւ հայտնել էր, որ Մալաթիա Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։

Armlur.am-ին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում էին Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, ով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում Վիգեն Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։ Արդյունքում իրավապահները կասկածյալին գտնել են եւ կալանավորել են :

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս