Ալրաղացի Լյովիկի գործով դատապարտյալներն ազատ են արձակվել. 11 տարի անց նոր իրավիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի դատարանը բավարարել էր Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը: Եվ Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը արդեն 3 ամիս է, ինչ քննարկվում է Ռուսաստանում, սակայն մինչ օրս հայտնի չէ՝ նրան կհանձնեն ՀՀ իրավապահներին, թե ոչ: Ումինչ ՀՀ իրավապահները սպասում են Ռուսաստանի պատասխանին, Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունք տված անձինք իրավապահների հետգործարքի արդյունքում հայտնվել են ազատության մեջ:

Հիշեցնենեք, որ ԱԱԾ-Ն 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի եւ ՆորՆորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը, որի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան, եւ 2011թ. մայիսին կայացված դատավճռով՝ հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատեւ՝ մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկման:

Վերջին շրջանում իրականացված քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը, որը լարված հարաբերությունների մեջ է գտնվում Արմեն Ավետիսյանի հետ: Իսկ կոնկրետ ինչի՞ հիման վրա է ԱԱԾ-ն կարողացել ապացուցել, որհենց Ալրաղացի Լյովիկն է այն պատվիրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ԱԱԾ-ն առաջինը հարցաքննել է գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող, «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի հիմնադիր Արա Կարապետյանին, որը առավել հայտնի է Կոշիկի Արա անունով: Այս հարցաքննությունից հետո ԱԱԾ է բերվել եւ հարցաքննվել է Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, որը եւսսույն քրեական գործով դատապարտվածներից է:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հարցաքննել է գործով ազատազրկման մեջ գտնվողմյուս մեղադրյալներին` Արսեն Սողոմոնյանին, Բագրատ Սողոմոնյանին, Հայկ Մելքոնյանին, Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին, Սուրեն Մելքոնյանին, Նիկոլայ Խաչիկյանին, Աշոտ Խաչատրյանին: Եվ հենց գործով դատապարտյալների ցուցմունքների հիման վրա է հայտնի դարձել որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկը:

Գրել էինք, որ այս գործով դատապարտյալներին ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել՝ եթե որեւէ տեղեկություն ունեն՝ Լեւոն Սարգսյանի հետ կապված, ապա ասեն եւ համագործակցեն իրենց հետ, իսկ, ահա, համագործակցության արդյունքում, բնականաբար, ԱԱԾ-ն էլ փոխադարձաբար կնպաստի դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրի կարգավորմանը կամ նրանց պատժի հետագա կրման մեղմացմանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ»օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ալրաղացի Լյովիկի գործով 10 դատապարտյալները համագործակցել են ԱԱԾ-ի հետ: Մասնավորապես, Ալրաղացի Լյովիկի գործով դատապարտյալ, «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը դուրս է եկել կիսաբաց ռեժիմ:

Ամենայն հավանականությամբ, ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում բաց ռեժիմ է դուրս եկել նաեւՆորՆորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, ասել է թե՝ նա առավոտյան դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից եւ երեկոյան սահմանված ժամին ներկայանում Է ՔԿՀ: Մյուս մեղադրյալներ՝ հայր եւ որդի Արսեն Սողոմոնյանը, Բագրատ Սողոմոնյանը, պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել, պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել նաեւ գործով մեղադրյալներ Հայկ Մելքոնյանը, Արշակ Գրիգորյանը, Սուրեն Մելքոնյանը, Նիկոլայ Խաչիկյանը: Աշոտ Հովհաննիսյանը պատիժ է կրում կիսաբաց ռեժիմով:
Երեկ էլ մեզ հայտնի դարձավ, որ այս գործով դատապարտյալ Հովհաննես Նազարյանը 2017 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մահացել է:

Ստացվում է, որ այս գործով 10 դատապարտյալներից մեկը մահացել է,9-ը հայտնվել են ազատության մեջ, իսկ Լեւոն Սարգսյանը դեռ ՌԴ-ում է։

Քնար Մանուկյան




Լրահոս