Կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջության 29-րդ տուրի «Մանչեստեր Յունայթեդ»-«Մանչեստեր Սիթի» հանդիպումը: Խաղն ավարտվռց տանտերերի 2:0 հաշվով հաղթանակով: Ուլե Գունար Սուլշերի տղաներից աչքի ընկան Անտոնի Մարսիալն(30‘) ու Սկոտ Մակտոմինայը(90+6‘):
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 45 միավոր եւ ամրապնդվեց 5-րդ տեղում` 3 միավոր հետ մնալով քառյակը եզրափակող «Չելսիից»: «Սիթին» 57 միավորով շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականով:
Էդմոն Մարտիրոսյան