Երևանի մանկապարտեզներում նոր խմբասենյակներ են բացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի մանկապարտեզներն ընդլայնվում են, նոր խմբասենյակներ են բացվում: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է թիվ 119 մանկապարտեզում նոր խմբասենյակի բացման մասին:

«Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու արդյունքում նոր խմբասենյակներ են բացվում: Այսօր Երևանի թիվ 119 մանկապարտեզում բացվեց հիմնանորոգված նոր խմբասենյակ՝ նախատեսված կրտսեր տարիքի երեխաների համար»,-նշված է «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի Երևանի քաղաքապետարանի էջում:

Երևանում գործում է 160-ից ավելի մանկապարտեզ:




Լրահոս