«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սահակյանը արդեն 7 օր է, ինչ հացադուլ է հայտարարել եւ բողոքում է իր հանդեպ ապօրինությունների դեմ: Իսկ ի՞նչ է արել Արթուր Սահակյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Նելլի Մինասյանի հետ, 2019թ.սեպտեմբերի 8-ինեւ 2019թ.սեպտեմբերի 23-ին Սեյեդհադի Միրխալիլի Հոսսեինին 20 հատ 100 գրամ քաշով ոսկյա ձուլակտորների փոխարեն խաբեության եղանակով վաճառել է արծաթի եւ պղինձ-ցինկ համաձուլվածքներից պատրաստված 5 ձուլակտորներ՝ խարդախությամբ հափշտակելով եւտնօրինելով առանձնապես խոշոր չափերի՝ 470,000 ՀՀ դրամ եւ 3,812,400 ՀՀ դրամին համարժեք 8,000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած 15 կտոր կեղծ ձուլակտորները վաճառելու պահին բռնվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Վերջինս կալանքի տակ է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Սահակյանի հայրը՝ Աշոտ Սահակյանը, հայտնեց, որթույլչեն տալիս որդուն տեսակցել եւ, առհասարակ, անգամ թույլչեն տալիս խոսել՝ հասկանալու համար, թե նա առողջական ինչ վիճակում է.«Իմ որդուն խարդախության համար են բռնել, հետո, բացի խարդախությունից, յուրացման քրեական գործ էլ հարուցեցին, որ ավելի ուշ հերքվեց, հիմա մեկ այլ քրեական գործ են բացի խարդախությունից որդուս բերելկպցրել, նա էլ այդ հանագմանքից ելնելով՝ արդեն 7 օր է՝ հացադուլ է հայտարարել: Մենք խնդրում ենք արդարություն, քանի որդիս քրեակատարողական հիմնարկում ծայրահեղ քայլերի չի դիմել: Խնդրում եմ արդար քննություն իրականացնել, իրական մեղավորներին պատժել, այլ ոչ թե երկու երեխաների հորը անհիմն այլ մեղադրանքներ բերել կպցնել: Դատական նիստերը հետաձգում են, մեղադրանքը՝ խստացնում, մենք պահանջում ենք միայն արդար քննություն»:
Ք. Մ.