ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ և ինչպես կարող եք կորոնավիրուսի թեստ հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի թեստ հանձնելը Հայաստանում անվճար է, սակայն պետք է լինեն հստակ ախտանիշներ և ցուցումներ․ բժիշկը պետք է կասկածներ ունենա, և անձը պետք է վերադարձած լինի այնպիսի երկրից, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Հակառակ դեպքում Հայաստանում չեք կարող թեստեր հանձնել, նույնիսկ վճարովի, քանի որ այն ունի միայն Առողջապահության նախարարությունը:

Այսպիով, եթե

  • դուք վերջերս եղել եք մի երկրում, որտեղ կորոնավիրուս է տարածված,
  • գալուց հետո 14 օրվա ընթացքում գրիպի ախտանիշներ եք ունեցել՝ բարձր ջերմություն, չոր հազ և այլն,ապա միայն վերը նշված հանգամանքների առկայության դեպքում՝
  • դիմեք բժշկի՝ հայտնելով ձեր գանգատների մասին։ Բժիշկը կզննի ձեզ, եթե ախտանիշները հաստատվեն, կուղղորդի կորոնավիրուսի թեստ հանձնելու (քսուք քթից և կոկորդից) կամ հոսպիտալացնելու որոշում կկայացնի (Հայաստանում՝ միայն Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց)։
  • Թեստի պատասխանները հայտնի են դառնում 2-4 ժամում։

Կորոնավիրուսի նոր տեսակն ախտահարում է թոքերը՝ նպաստելով թոքաբորբի առաջացմանը։ Կորոնավիրուսը նախկինում հայտնի վիրուս է, բայց մինչ այժմ դրա միայն 6 տեսակն է հայտնի եղել ու վարակել մարդուն։ Սկզբում նշվում էր, որ վարակի առաջնային աղբյուրը հիվանդ կենդանիներն են, բայց  հետագայում այն սկսվեց փոխանցվել նաև մարդուց մարդուն։ Այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսով 8 հիվանդ:




Լրահոս