COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց հետաձգել հաջորդ շաբաթվա Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի սպասվելիք բելոր հանդիպումները: Դեռեւս պարզ չէ` երբ կանցկացվեն հետաձգված խաղորը:
Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ նույն պատճառով մինչեւ ապրիլի 4-ը հետաձգվել է նաեւ Անգլիայի Պրեմիեր լիգան:
Համաճարակի պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել է նաեւ Ֆրանաիայի առաջնությունը:
Այսպիսով, եվրոպական թոփ 5 առաջնություններից «խաղի մեջ» մնում է միայն Գերմանիայի Բունդեսլիգան:
Հավելենք, որ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ամբեղջ աշխարհում արդեն գերազանցում է 120.000-ը:
Էդմոն Մարտիրոսյան