Երևանյան եկեղեցիներում այսօր պատարագ է մատուցվում։ Եվ սա, նկատենք, չնայած այն հանագամանքին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում աշխատանքները հեռահար կատարելու եւ բազմամարդ հավաքներից խուսափելու համար։ Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակի օրն է եւ եկեղեցիներում մատուցվում է պատարագ։
Նույնիսկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր երեկ կոչ արել զերծ մնալ կրոնական ծեսերից։ «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը»,- նշել էր նա
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը 20 է։ Նրանցից մեկը դպրոցահասակ երեխա է։