ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի n 289-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի «Հայկ Չոբանյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 289-Ա որոշումը»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ չեղարկվել է նաեւ Կառավարության Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշումը: