Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ծրագիր են մշակում ընթացիկ մրցաշրջանն ավարտին հասցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական The Sun-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբների ղեկավարները նոր ծրագիր են մշակում ընթացիկ մրցաշրջանը ավարտին հասցնելու համար։ Ըստ աղբյուրի ՝ անգլիական ակումբները համաձայն կլինեն խաղալ փակ դռների հետեւում ( դատարկ մարզադաշտերում ) միայն այն պայմանով, եթե բոլոր՝ 92 հադնիպումը հեռարձակվեն հեռուստատեսությամբ։

Նշվում է նաեւ, որ հանդիպումները կարող են անցկացվել չեզոք վայրերում։ The Sun-ը տեղեկացնում է, որ նման որոշում կայացնելու դեպքում, ամենայն հավանակնությաբ հանդիպումներ կանցկացվեն Միդլենդում։

Հիշեցենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգան դադարեցված է ՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

Հիշեցնենք նաեւ, որ երեկ՝ մարտի 17-ին տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի եւ կառույցի անդամ 55 ասոցիացիաների նախագահների առցանց կոնֆերանսը, որտեղ որոշում կայացվեց հետաձգել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը ՝ հանուն նրա, որ ավարտին հասցվեն ներքին առաջնությունները։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս