Քանդել են Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները և փորձել գողանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 28-ին, ժամը 23.40-ին, Երվանդ Քոչարի փողոցից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Պարզվել է, որ նրանք ժամը 23.30-ի սահմաններում Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները քանդելով՝ տեղափոխել են «Օպելի» մեջ ու փորձել գողանալ:

Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

 




Լրահոս