Դու կգլխավորես Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ ես` Մադրիդի «Ռեալը». Կանավարոն կատակել է Կասիլյասի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» եւ Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն կատակել է իր նախկին թիմակից Իկեր Կասիլյասի հետ: Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլիստները շփվել են Instagram սոցիալական կայքի Live բաժնում: Կանավաոն անդրադարձել է այն փաստին, որ Իկեր Կասիլյասը ցանկանում է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ։

«Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իսկ ես կգլխավորեմ «Ռեալը»,-ասել է իտալացին: «Տեսնենք, թե ով ավելի համաձակ կգտնվի»,- պատասխանել է մադրիդցիների նախկին ավագը:

Կանավարոն նաեւ խոսել է Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքի մասին։

«Պետք է շնորհավորեմ Զիզուին։ Այն, թե ինչպես է նա ղեկավարում հանդերձարանը, ակումբը, ինչպես է շփվում երկրպագուների հետ … Նա ամեն ինչ հիանալի է կատարում»,- ասել է Կանավարոն ։

Հիշեցնենք, որ փետրվարին Իկեր Կասիլյասը հայտնել էր Իսպանիայի Թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրելու մասին ։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս