Ինչ առաջարկով է Սուրեն Պապիկյանը դիմել Ատոմ Ջանջուղազյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ Սուրեն Պապիկյանն առաջարկել է երկարաձգել «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր – փուլ 3» ծրագրի Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից ֆինանսավորվող վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը։ Մասնավորապես, առաջարկվել է երկարաձգել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների հասանելիության վերջնաժամկետը՝ մինչեւ 2022 թվականի հունիսի 27-ը։

Պատճառը ՀՀ կառավարության 2017-ի փետրվարի 23-ի որոշումն է, ըստ որի՝ ծրագրի հետագա իրականացման գործառույթները փոխանցվել են «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկին, սակայն առաջացած խոչընդոտների պատճառով դանդաղել է ծրագրի ընթացքը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներն ավարտվել են, իսկ շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցութային գործընթացները նախաորակավորման փուլում են. այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին կսկսվեն շինաշխատանքները։




Լրահոս