ArmLur.am-ի տեղեկություններով Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ցանկություն ունի հրաժարվելու ընտրությունների երկորդ փուլից և դուրս գալ պայքարից։ Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։
-Պարո՛ն Մելիքյան, թեկնածուների հրաժարվելու դեպքում՝ այս պարագայում Մասիս Մայիլյանի, ի՞նչ է սպասվում , ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկի նա։
– Ես կարծում եմ, որ նման պարագայում կարող է ձևավորվել անսովոր իրավիճակ, թեև ի սկզբանե կնշեմ, որ ես նման տեղեկություններ չունեմ։ Ամեն դեպքում մենք ունենք Արցախի հանրապետության Սահմանադրություն և ընտրական օրենսգիրք, որոն որոշակի կարգավորումներ են սահմանվում, դրանցից մեկն այն է, որ քվեարկությունից 10 օր առաջ հնարավոր է ինքնաբացարկ հայտնել, և ինքնաբացարկի փաստի ուժով, այլ իրավական հետևանքներ են առաջանում, այդ թվում նաև ֆինանսկան՝ պետության ծախսած գումարների մասով։
-Արդյո՞ք դա վերաբերվում է միայն երկրորդ փուլին։
-Երկորդ փուլի մասով ունենք հետևյալ խնդիր։ Այս պահի դրությամբ մենք պաշտոնապես չունենք Արցախի հանրապետության կենտրոնական ընտրական հաձնաժողովի որոշում այն մասին, որ օրինակ՝ նշանակվել է երկրորդ փուլ, դա կարող է տեղի ունենալ յոթերորդ օրը, այսինքն առաջիկա կիրակի օրը, իսկ առաջիկա կիրակի օրը արդեն իսկ լրացված է թեկնածուների հրաժարական տալու 10-օրյա ժամկետը, և այս պարագայում տարբերակներից մեկը կարող է լինել ՝ թեկնածուն ըստ էության չի կարող հրաժարվել պայքարից, անգամ, եթե քաղաքականապես թեկնածուն հրաժարվի, ապա իրավաբանորեն նա կարող է մնալ թեկնածու։ Մյուս մոտեցումը կարող է լինել այսպիսին․ եթե թեկնածուի գրանցումն այդուհանդերձ դադարեցվում է, նշանակում է, որ թեկնածուն դադարում է գործընթացի մաս համարվել և հաջորդ առավել ձայներ ստացած թեկնածուն է հնարավորություն ստանում գրանցվել երկրորդ փուլում։ Ամեն դեպքում իմ պատկերացմամբ առավել նախընտրելի է առաջին մեկնաբանությունս։
Զրուցեց Լիդա Եղիազարյանը