Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Վանաձորում ևս կան կորոնավիրուսի վարակակիրներ։
«Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից):
Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:
Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության,անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»,- գրել է Ասլանյանը: