Կատալոնական «Բարսելոնայի» առաջին փոխնախագահ Ժորդի Կարդոները վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկություններով ՝ 57-ամյա Կարդոների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների, նրա ախտանշանները մտավախություն չեն առաջացնում: Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսը ախտորոշվել էր «Բարսելոնայի» բժշկական ծառայության տնօրեն Ռամոն Կանալի, ինչպես նաեւ կատալոնական թիմի բժիշկ Խոսեպ Անտոնի Գուտիերեսի մոտ:
Այս պահին ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվել է ավելի քան 1 մլն մարդ ։ Զոհերի թիվը գերազանցել է 58 հազարը։ Ներկայումս Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է ։
Դադարեցված են աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները:
Էդմոն Մարտիրոսյան