Այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նիստը, որի ժամանակ ամփոփվել են մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները։ ԱԺԿ կենտրոնական գրասենյակից ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին եւ որոշում է կայացվել այս պահին ձեռնպահ մնալ գործընթացին մասնակցելուց, կամ որևէ թեկնածուի սատարելուց։ Մեզ փոխանցեցին, որ այդ մասով լրացուցիչ քննարկումներ կլինեն։
Հավելենք նաեւ, որ նիստի արդյունքներով Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընդունում է ընտրությունների արդյունքները՝ համարելով, որ ընտրություններն ընթացել են անհավասար, բայց մրցակցային պայմաններում։
Հավելենք, որ Արցախի նախագահական երկրորդ փուլում պայքարելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։ Այս պահին չեզոք մնալու մասին հայտարարել է Վիտալի Բալասանյանը։
Նաիրա Հովհաննիսյան