Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ եւ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: