Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 4-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 5-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 4-ի ցերեկը, 6-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վրկ արագությամբ։
Ապրիլի 5-ին և 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: