600 կապոցներ՝ միայնակ տարեցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից համայնքի բնակիչ 65 եւ ավելի տարիք ունեցող միայնակ տարեցներին տրամադրվել են առաջին անհրաժեշտության սննդի շուրջ 600 կապոցներ:

Կապոցները տարեցներին հանձնելիս պահպանվել են անվտանգ շփման բոլոր կանոնները: Համայնքի մաս կազմող գյուղական բնակավայրերում կապոցները տարեցներին հանձնելու պարտականությունն իրենց վրա են վերցրել վարչական նստավայրերի աշխատակիցները, վարչական ղեկավարները, իսկ Նոյեմբերյան քաղաքում՝ համայնքապետարանի սոցիալական աշխատողը, համայնքապետարանի այլ աշխատակիցներ:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս