ՖՈՏՈ. Պոգբան եւ Հոլանդը հիմնական կազմում. Զիդանը արդեն որոշել է «Ռեալի» կազմը հաջորդ մրցաշրջանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լուրջ փոփոխություններ կկատարի թիմում հաջորդ մրցաշրջանի համար, հայտնում է AS-ը: Ըստ աղբյուրի` մադրիդյան թիմը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք կբերի անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային եւ գերմանական «Բորուսիա Դորտմունդի» երիտասարդ հարձակվող Էրլինգ Հոլանդին: Նրանք տեղ կգտնեն մեկնարկային կազմում Լուկա Մոդրիչի եւ Կարիմ Բենզեմայի փոխարեն: Մեկնարկային կազմում իր տեղից կզրկվի նաեւ Ֆեդե Վալվերդեն: «Ռեալի» կիսապաշտպանությունում ամուր պատնեշ կփորձեն ստեղծել Կազեմիրոն, Կրոսն ու Պոգբան:

Զիդանը հույսեր չի կապում նաեւ Իսլկոյի եւ Ասենսիոյի հետ, ովքեր նույնպես քիչ շանսեր ունեն հիմնական կազմում հայտնվելու: «Ռեալի» հարձակման եռյակում կլինեն Ազարը, Հոլանդն ու Վինիսիուսը:
Դարպասում եւ պաշտպանությունում ամեն ինչ կլինի նույնը` Կուրտուա, Մենդի, Ռամոս, Վարան,Կարխավալ:
Թիմից ամենայն հավանականությամբ կհեռանա Մարսելոն, ով վաղուց է կորցրել Զիդանի վստահությունը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս