Այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի մամուլի ասուլիսը:
Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: