Շվեդիայում կտրուկ ավելացել է համակարգիչների ու հարակից տեխնիկայի նկատմամբ պահաջարկը. Ռեգնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայում կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է համակարգիչների և հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի: Քանի որ մեծ թվով մարդիկ ստիպված են աշխատել տանից, հետևաբար ավելացել է նաև նման տեխնիկայի նկատմամբ պահանջարկը:

«Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով շվեդական «Sveriges Radio»-ին, նշում է, որ էլեկտրոնիկայի մասնագիտացված խանութներից մեկում վաճառքի ցուցանիշներն աճել են 1500 տոկոսով:

Խանութներում նշել են, որ այս փուլում պահանջված են սեղանի համակարգիչները, նոութբուքերը, տպիչները, վեբ-տեսախցիկները, մոնիտորները, ստեղնաշարերը, ականջակալները: Տարբեր խանութների ցանցերում նշում են, որ ամենից շատ նկատվում է ականջակալների վաճառքի մեծ աճ:




Լրահոս