Մենք կարծում ենք ՝ օրենքով սպառել են ամբողջ հանրապետությունում առկա արտակարգ դրության սահմանափակման 30-օրյա ժամկետը, բայց դուք այլ կերպ եք մեկնաբանում։ Հիմա Ձեր մեկնաբանմամբ, եթե 30 օրն անցնի, կրկին կարո՞ղ եք երկարացնել։ Այսօր այս հարցը խորհրդարանում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ուղղեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Մենք մարդկանց ասում ենք` մնացեք տանը եւ մի գնացեք որևէ տեղ, նույնիսկ աշխատանքի։ Հանրային տրանսպորտում միաժամանակ շատ մարդիկ են լինում եւ մինչև հիմա վերջնական վերլուծություն չկա՝ որոնք են վարակի տարածման հանարավոր աղբյուրները։
Ամենահավանական աղբյուրները հենց եղել են բենզալցակայանները, երբ իրենք են լցնում իրենց ձեռքով, հանրային տրանսպորտը, երբ բռնակներից են օգտվում։ Ինչ վերաբերում է արտակարգ դրության ռեժիմի երկարացմանը, ապա ձեր մեկնաբանությունը մի փոքր նեղ է։ Ստացվում է՝ թույլ չի տալիս երկարաձգել, ինչը նախատեսված է։ Եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված ռեժիմը չի կարողացել լուծել այդ խնդիրը, ապա տրամաբանական մեկնաբանություն է, որ կրկին կարող է երկարաձգվել», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում