Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը: ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու հարցը: Սասուն Միքայելյանն անդրադարձավ կալանավորներին:
Պարոն Մարուքյան, ջան ասեմ, ցավ ասեմ, Դուք կալանավայրերին տեղյակ եք, նման բան չի եղել, որ զբոսանքի չհանեն: Ազգային ժողովում հայտարարեց Սասուն Միքայելյանը՝ դիմելով Էդմոն Մարուքյանին, ով ասել էր, որ կալանավորներին զբոսանքի չեն հանում:
«Հենց հիմա նամակ ստացանք, որ չեն հանել»,-ասաց Մարուքյանը:
«Նման բան չկա, ես 1,5 տարի մնացել եմ Ազգային անվտանգության նկուղում, ամեն առավոտ էն իշխանության օրոք հանել են, ման էն տվել»,-ասաց Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։