«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ պարետի որոշումը օրինական շրջանցելը այդքան էլ բարդ գործ չի հանդիսացել Կադաստրի կոմիտեի պատասխանատուների և կադաստրի շենքում հանգրվանած մասնավոր ինչ-որ ընկերության հնարամիտների համար։
Այս օրերին, երբ քաղաքացիները տարատեսակ հարցերով մուտք են գործում «Ռոսիա մոլի» մերձակայքի կադաստրի սպասարկման կենտրոն՝ ենթադրելով աշխատանքների վերսկսում կամ պատասխանատու հերթապահի գոյություն, հանդիպում են նույն տարածքում մասնավոր ընկերության աշխատակցի, ով առաջարկում է լրացուցիչ վճարի դիմաց կատարել միջնորդի դեր քաղաքացու և Կադաստրի միջև։ Կոմիտեի շենքում գործող մասնավոր իրավաբանական ֆիրման, հավանաբար, «պատահական մարդու» չի պատկանի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: