ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին 600,000 դոլարի լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս մասին հայտնեցին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակից։
Այս միջոցները վերջերս հայտարարված 1,1 միլիոն դոլարի ֆինանսավորման հետ միասին կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․
Պատրաստել լաբորատոր համակարգեր
Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը
Աջակցել տեխնիկական մասնագետներին`բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը
Խթանել ռիսկերի հաղորդակցումը