«Բարսելոնայում» խաղալը միշտ էլ եղել է Նեյմարի երազանքը. Նեյմարի հայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը` Նեյմար դա Սիլվան, ով միաժամանակ հանդիսանում է իր որդու գործակալը, խոսել է Նեյմարի «Բարսելոնա» վերադառնալու հնարավորությունների մասին։

««Բարսելոնայում» խաղալը միշտ եղել է նրա երազանքը: Նա միշտ միայնակ է ընտրել իր ճանապարհը:Մենք միայն աշխատում ենք այն ուղղորթյամբ, որ Նեյմարը ունենա լավագույն պայմանագիրը, լավագույն կարիերան եւ ապրի լավագույն տան մեջ»,- Նեյմարի հոր խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը 2017 թվականին է «Բարսելոնայից» 222մլն եվրոյի դիմաց տեղափոխվել ՊՍԺ: Ֆուտբոլիստը նախորդ ամռանը ցանկանում էր վերադառնալ կատալոնական ակումբ, սակայն ՊՍԺ-ն եւ «Բարսելոնան» հարձակվողի տրանսֆերային արժեքի շուրջ համաձայնության գալ չկարողացան: Իսպանական ակումբը դեռեւս շարունակում է ելքեր փնտրել Նեյմարին վերադարձնելու համար:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս