ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվելու են հիմանանորոգման աշխատանքներ:
Ելնելով անվտանգության նկատառումներից` աշխատանքի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով Հ-6 ավտոճանապարհի կմ12+000-կմ24+700 հատվածը երկկողմանի փակ է լինելու ապրիլի 20-ից: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից:
Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Երևան-Զովունի- Եղվարդի տրանսպորտային հանգույց –Եղվարդ-Արագյուղ-Երնջատափ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: