ArmLur.am-ի տեղեկություններով այսօր մահացած 62-ամյա տղամարդը կրկին Շիրակի մարզի Մարալիկ համայնքի բնակիչ էր։
Ըստ մեր տեղեկությունների՝ կորոնավիրուսային հիվանդության հետ մեկտեղ վերջինս ունեցել է քրոնիկ ծանր հիվանդություններ։ Ենթարկվել է սրտի ծանր վիրահատության, որից հետո երիկամների հետ խնդիրներ են առաջացել։
Այս պահին մահացած տղամարդու ընտանիքը մեկուսացված է։ Վերջինիս հարսի մոտ մի քանի օր շարունակ ջերմություն է նկատվել և նրան հոսպիտալացրել են «Գյումրու ինֆեկցիոն» կենտրոն։
Նշենք, որ Մարալիկում երեկ գրանցվել էր ևս մեկ մահ՝ 90-ամյա պապիկը ունեցել է ուղեկցող հիվանդությունների հետ մեկտեղ նաև կորոնավիրուսային հիվանդություն։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ն` առողջացած, 22-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում:
Մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Լիդա Եղիազարյան