Հարց քաղաքացիներից՝ որտեղի՞ց պետք է ձեռք բերել դեղերի դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որտեղի՞ց պետք է ձեռք բերել դեղերի դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակներ։

Իրինա Մնացականյան (38 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ըստ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 9.3-ի 1-ին կետի` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող եւ ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչեւ այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից:
Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներից ներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման մաքսատնից մինչեւ այդ ապրանքների օտարումը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի հոդված 9.1-ի 1-ին կետի՝ եթե նշված հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ենթակա, օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները:




Լրահոս