«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»․ հենց այս խոսքերով ուղիղ երկու տարի առաջ հրաժարական տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ապրիլի 23-ին նախորդած օրն ամենադրամատիկն էր, երբ Ոստիկանության Շենգավիթի բաժանմունք տարվեցին պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը, իսկ Նիկոլ Փաշինյանինն էլ ԱԱԾ աշխատակիցները տարան անհայտ ուղղությամբ։ Սակայն այս հանգամանքը երկու տարի առաջ չէր կանգնեցնել Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին մերժել ցանկացողներին։ Նախագահության 10 տարիներից հետո Սարգսյանը վարչապետի պաշտոնում փաստացի ղեկավարեց 6 օր և ուշագրավ է, որ իր հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ հրաժարվել էր բանակցել իր հրաժարականը պահանջող շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հետ։
Իսկ արդեն ապրիլի 23-ին տեղի ունեցան բուն իրադարձությունները․ Նիկոլ Փաշինյանին Երևանի ձերբակալվածների վայրում տեսակցեցին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն ու այլ պաշտոնյաներ։ Փաշինյանն ազատ արձակվեց, միացավ ցուցարարներին, իսկ ժամեր անց Սարգսյանը հրաժարական տվեց։
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը»,– ասված էր Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստում։
Սակայն երկու տարի անց էլ Սերժ Սարգսյանը հրաժարվում է մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունն անելով, իսկ հեղափոխությունից երկու տարի անց անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ խոսում է համակարգում, իր բնորոշմամբ, «Սերժի մնացորդների» մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան