Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին արտակարգ իրավիճակի
իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով
ստեղծված պարետատան անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն եւ քննարկել
կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների
ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար
այլ անձինք: