Համաշխարհային փորձառնության մարտահրավեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Japan Tobacco International (JTI) ընկերությունը շրջանավարտներին առաջարկում է համաշխարհային փորձանռություն (պրակտիկա) ձեռքբերելու եզակի հնարավորություն:
Make It Bright 2020-ը ոգևորիչ մարտահրավեր է, որը կմիավորի 31 երկրների ներկայացուցիչներ: Ընտրված լավագույն թիմը հնարավորություն կունենա 6-ամսյա վճարովի փորձառնություն անցկացնել մեր գրասենյակներից մեկում:
Մեր մարտահրավերի հիմնական նպատակներն են.
– Մասնակիցների հետ կիսվել փորձով, որը արժեքավոր կլինի իրենց հետագա մասնագիտական զարգացման համար
– Մասնակիցներին տրամադրել նոր մարտահրավերներով և հնարավորություններով լի ծրագիր
– Մասնակիցներին առաջարկել մասնագիտական աջակցություն և հետաքրքիր գործարար միջավայր
– Մասնակիցներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել համաշխարհային փորձառնություն

Հիմնական պահանջները․
– Դիմորդները պետք է լինեն 18-24 տարեկան, և եթե նրանք ներկայումս սովորում են, ապա Մարտահրավերին մասնակցելու գրանցման հայտը ներկայացնելու պահին պետք է սովորեն իրենց ուսումնական ծրագրի վերջին կամ նախավերջին կուրսերում
– Հետ-բուհական կրթությունը շարունակող (օրինակ՝ ասպիրանտուրա կամ MBA) ուսանողները չեն կարող մասնակցել
– Դիմորդները պետք է չունենան 2 տարուց ավելի լրիվ դրույքով աշխատանքային փորձ։ Փորձառնությունները, ուսումնառությունները, ամառային աշխատանքները և ինքնազբաղվածությունը լրիվ դրույքով աշխատանք չեն համարվում։
– Դիմորդները պետք է ունենան անգլերենի իմացության բարձր մակարդակ և կարողանան առանց դժվարության հասկանալ, կարդալ, գրել և հաղորդակցվել անգլերեն լեզվով
– Դիմորդները պետք է լինեն ստեղծագործ և նորարար

Եթե դուք բավարարում եք մեր պահանջներին, ապա միացեք մեզ www.makeitbright.com կայքում․ գրանցվեք, ստեղծեք 2 հոգուց բաղկացած թիմ, ընտրեք իրական JTI-ի Բիզնես մարտահրավեր և ներկայացրեք ձեր գաղափարները համաշխարհային հարթակում:

Գրանցման վերջնաժամկետը` մայիսի 15-ն է։

Մենք չենք խնդրում ձեզ խթանել մեր ապրանքանիշերի կամ ապրանքների տարածմանը:

Մասնակցության վճար կամ այլ վճարում չի պահանջվում:

Սկսիր քո կարիերան JTI փորձառնությամբ և օգնիր մեզ կառուցել ապագան:

Միացիր գաղափարին – Բացահայտիր ավելին

#MakeItBrightChallenge




Լրահոս