Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այս պահի դրությամբ մարզում կա 138 վարակակիր, իսկ 79-ը, ի ուրախություն բոլորիս, ապաքինվել են:
Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:
Առո՛ղջ եղեք